Վարչապետը զրուցել է վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդների հետ. տեսանյութ

Վարչապետն այսօր ՀՀ առողջապահության նախարարի  հետ այցելել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վարչապետն անցել է վերակենդանացման բաժանմունքի բոլոր սենյակներով, առողջություն մաղթել հիվանդներին: Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, որոնց անձնվեր աշխատանքի մասին փաստել են նաև վերակենդանացման բաժանմունքի հիվանդները:

Նրանցից մեկը նշեց, որ նույիսկ իրեն կյանք տվող բժիշկների անունները չգիտի, դիմակն ու ակնոցներն էլ թույլ չեն տալիս տեսնել դեմքը, բայց շատ է ուզում նրանց ձեռքը սեղմել ու ասել, որ իրենց շնորհիվ ինքն ապրում է հիմա: Վարչապետը հարցրեց բժիշկներից մեկին, թե երբ է վերջին անգամ նա տուն գնացել, բժիշկը նշեց, որ ուղիղ 2 ամիս է անցել տուն գնալու օրից, թեպետ ծնողները իր կարիքն ունեն:

Վարչապետը արձանագրեց, որ վերակենդանացման բաժանմունքում սենյակները զբաղված են , միայն երեք ազատ մահճակալ կա Գրիգոր Լուսավորի բժշկական կենտրոնում: Ամենակարևորը , որ ժպտում են , փաստեց վարչապետը: Թորոսյանը նշեց, որ վերակենդանացման բաժանմունքում հիվանդների մեծ մասն ունեն ուղեկցող հիվանդություններ, ընդ որում հիվանդություններից որոշները հայտնաբերվում են հենց այդ պահին՝ հիվանդանոցում:

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բ/կ եկանք։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 8 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!