Վաչե Ամարյանի կատարումը մեքենայի միջից․ տեսանյութ

Վաչեն իրենց հաջողությունը վկայելու համար, մեքենայից կատարում է գցել ֆեյսբուք, որտեղ երգում է իր ու Գայայի երգը՝  սև աչերը։ Նոր թողարկված հոլովակը 2,7 միլիոն է հավաքել ընդամենը մեկ ու կես շաբաթում։

Երաժշտությունը Վաչեինն է, միքսը՝ գործիքավորումը՝ Դուետրոյի Էդգար Ալեկսանյանինն է։ Գայանեն ի տարբերություն Վաչեի սկսնակ է ու հոլովակներ որպես էդպիսին չունի, սակայն սկզբի համար, որպես ստարտ իրականում ընտիր է, երբ միանգամից հավաքում ես 2,7 միլիոն։

Իհարկե Վաչեի անձն է գերակշիռ հաջողության գրավականը դարձել, բայց ստարտային կատարողի համար շանս է մեծ, որ կարելի է հետագայում հրաշալի ծառայեցնել։ Վաչեն նաև հղում է արել վերջին, մեքենայի մեջ հիթային դարձած Ալիկի ու Ավոյի երգին՝ ընտրելով նույն ֆորմատը՝ լուրը ասելու։

Վաչեի տեսակը սիրվել է ու ունկնդիրերը մշտապես սպասում են  նրանից նորություն-թարմությունների և երաժշտության մեջ և կինոաշխատանքներում, որովհետև երկուստեք էլ ակտիվ է Վաչեն ու բավականին շնորհալի այդ գործերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: