Վաչե Ամարյանը վիրահատության է ենթարկվել․ ի՞նչ է պատահել երգչին

Այսօր սիրված երգիչ Վաչե Ամարյանը անձնական միկրոբլոգում իր հետևորդներին հայտնել է, որ հիվանդանոցում է գտնվում։ Լուրը անհանգստացրել էր երգչի երկրպագուներին։

Վաչեի՝ հիվանդանոցից հանրայնացված լուսանկարի մեկնաբանությունների հատվածը պայթում էր գրառումներից, որոնք անհանստացող բնույթի էին։ Կից գրառման մեջ նա հայտնել է, որ վիրահատության է ենթարկվել և հեռացրել է վեջապես այն, ինչն իրեն հինգ տարի շարունակ տանջել է։

Նշել է, որ անզգայացումից հետո արթնացել է և բարձր տրամադրություն ունի։ Այնուհետև հորդորել է երիտասարդներին հետևել սեփական առողջությանը, քանի դեռ երիտասարդ են և  կարողանում են։

Հավելել է, որ հետվիրահատական շրջանը հաղթահարելուց հետո կանցնի առողջ ապրելակերպի․ կթողնի ծխելը և կսկսի զբաղվել սպորտով։ Վիրահատությունը տեղի է ունեցել Մոսկվայում։

Հիշեցնենք, որ Վաչեն ամուսնացած է և ունի երկու որդի, իսկ այժմ սպասում են երրորդ բալիկին։ Վերջերս ընտանիքը հայտնել էր, որ շուտով դուստր են ունենալու։

Понравилась статья? Поделиться с друзьями: