Վանգան չեմ, ուղղակի քաղաքական հոտառություն ունեմ և հիմա ասում եմ․․․սթափ եղեք․․․

Դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը համացանցային իր օգտահաշվում ակտիվ է և տարաբնույթ հրապարաումներ է կատարում։ Այս անգամ դերասանուհին մի գրառում է կատարել, որտեղ պնդում է, որ պատերազմ է սպասվում։

Պատերազմ, որն անխուսափելի է։ Անահիտը գյումրեցի իր հարևանուհու հետ ունեցած զրույցից մի փոքրիկ հատված է հրապարակել և այդ կերպ ցանկացել համոզիչ դարձնել իր, ինչպես ինքն է ասում՝ քաղաքական սուր հոտառությունը։

Դերասանուհին մասանվորապես գրել է․ «21 թվականի ամռանը Գյումրիում էի․ գնացի այցելության մեր հարևանուհուն, նստեցինք, խոսեցինք դեսից դենից ու հարևանուհիս ասաց՝

Անահի՛տ, գեդինը չմտնիս, գլխիցս չի ելնի 18 թվի ամառն էր, եգար մեր տուն, նստար ա՛յ էս նույն տեղն ու ըսիր՝ ուրխցեք ձեր Նիկոլով, տեսեք ինչ բդի բերե գլխներիդ, պադերազմ կեղնի…

Իհարկե, ես Վանգան չեմ, ուղղակի քաղաքական հոտառություն ունեմ, հիմա էլ եմ ասում՝ պատերազմն անխուսափելի է… Գոնե այս անգամ սթափ եղեք…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: