Վաղը ցերեկվանից սկսած բոլոր մարզերում հավեսով տաքանում է. Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը սոցցանցային նոր գրառում է արել վաղվա և առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մասին: Նա նախորդ շաբաթ զգուշացրել էր կանխատեսվող աննախադեպ ցրտելու մասին՝ հորդորելով գյուղատնտեսներին զբաղվել ծառերի ցրտահարությունը կանխարգելող միջոցառումներով:

Ինչպես նկատելի է, ցուրտ օրերն արդեն հետևում են, իսկ ցրտահարության վտանգն անցավ առանց վնաս պատճառելու գյուղատնտեսությանը:

Գ. Սուրենյանը հայտնում է օրերի կտրուկ ջերմանալու մասին: Նա տեղեկացնում է, որ վաղվանից ջերմաստիճանի կտրուկ աճ է լինելու, իսկ Երևանում տաքությունը կարող է հասնել մինչև 20 աստիճան տաքության:

Գ. Սուրենյանի այս տեղեկությունը հանրային շրջանակներում բավականին իրարամերժ արձագանքներով է ընդունվել: Ֆեյսբուքյան օգտատերերի մի մասը նրան պատասխանել են ուրախալի արձագանքներով, իսկ մյուս մասն էլ ցավ է արտահայտել, որ չի կարող վայելել դրսի տաք ջերմաստիճանի բերկրանքը կարանտինային սահմանափակումների պատճառներով:

Մի մասն էլ նրան բնորոշ հումորով են արձագանքել:

Понравилась статья? Поделиться с друзьями: