«Վաղը սրանց վնգոցը հանելու եմ․․․»․ Արմեն Աշոտյանը ՔՊ-ական պատգամավորների մասին

Արմեն Աշոտյանը համացանցային իր օգտահաշվում բավականաչափ ակտիվ է և իր կարծիքն ու վերլուծությունները այս կամ այն քաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտնում է տարաբնույթ գրառումների տեսքով։

ԱԺ-ում ստեղծված դատապարտելի իրավիճակին այս օրերին շատերը տվեցին իրենց համապատասխան գնահատականը։ Աշոտյանը նույնպես անդրադարձել էր, սակայն նրա գրառումներից մեկում նկատելի էր չարախնդություն։

Նախկին պատգամավորը գրել է այն մասին, որ ԱԺ-ում «անբարոյական տգետներ» են և մի շարք այլ վիրավորական արտահայտություններ ՔՊ խմբակցության անդամների հասցեին։ Նա մասնավորապես գրել է․ «Մարտնչող տգիտություն շատ ենք տեսել։

 

Բայց մարտնչող տգետ անբարոյականություն տեսնելու համար միացրեք ԱԺ նիստը, նայեք քպական մանրէների հիստերիան՝ օլիգարխ Գռզոյից մինչև սպեցիֆիկ ժանրի աստղ Լուլու։ Անբարոյականությունն էլ չափ ունի։ Վաղը սրանց վնգոցը հանելու եմ եթերում»։

Աշոտյանի գրառումը հանրության կողմից  քննադատվել է և տարածում գտել, ոմանք ակնկալել են եթերում սուր քննադատություններ լսել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!