Վահե Խանամիրյանը երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել և ցույց տվել, թե «ինչ օյին է բերել իր գլխին դուստրը»

Լիլիթ Մուրադյանի ամուսինը՝ Վահե Խանամիրյանը, երեխաների հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել։ Լուսանկարից հոր և երեխաների կեցվածքից ջերմություն է ճառագում։

Լիլիթը բազմիցս տարբեր առիթներով  նշել է, որ Վահեն հիանալի հայր  է։ Լուսանկարին կից գրառման մեջ Վահեն պատմել է, թե լուսանկարվելու պահին ինչ իրավիճակ է եղել։ Վահեի դուստրը նստած է հոր ուսերին, իսկ որդին գրկում է։

Կարծես ամեն բան կարգին է, բայց երբ թերթում ենք նկարները, տեսանելի է, որ Անդրեան թերմոսից ջուրը թափում է հայրիկի գլխին։ Վահեն նշել է, որ թերմոսի ջուրը բավականին տաք էր։

Թեպետ նա գրել է, որ բոլորն էին ծիծաղում, բացի իրենից, որովհետև ծիծաղելու ոչինչ չկար, այնուամենայնիվ, նկատելի է, որ Վահեն մի կերպ է թաքցնում ծիծաղը․ ամեն դեպքում նրա ժպիտը տեսանելի է։ Նա մասնավորապես գրել է․ «Աղջիկս միշտ գիտի ինչպես անել, որ բոլորի տրամադրությունը բարձրանա․․․

էս դեպքում բոլորը ծիծաղում էին, բացի ինձնից… թերմոսի ջուրը լավ տաք էր: Նման իրավիճակները 2 գազաններիս հայրը լինելու բոնուսներից է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: