Սև կախարդանք»՝ հրաշալի խմորեղեն սուրճով և կեֆիրով, որը պատրաստվում է շատ արագ և անչափ համեղ է

Սև կախարդանք»՝ հրաշալի խմորեղեն սուրճով և կեֆիրով, որը պատրաստվում է շատ արագ և անչափ համեղ է․

Բաղադրիչներ՝

1 3/4 բաժակ ալյուր,

2 բաժակ շաքար,

3/4 բաժակ կակաոյի փոշի,

2 թեյի գդալ սոդա,

1 թեյի գդալ փխրեցուցիչ,

1 թեյի գդալ աղ,

2 ձու,

1 բաժակ լավ եփած սուրճ,

1 բաժակ կեֆիր,

1/2 բաժակ բուսական յուղ,

1 թեյի գդալ վանիլին կամ վանիլային շաքար,

Շոկոլադե գլազուր՝

կարագ — 80 գրամ,

կակաո— 100 գրամ,

շաքարի փոշի — 200 գրամ,

կաթ— 100 մլ․,

վանիլինի փոշի — 1 թեյի գդալ։

Պատրաստումը՝

Խառնեք ամանի մեջ ալյուրը, շաքարը, կակաոն, սոդան, փխրեցուցիչը և աղ, կենտրոնում անցք արեք և լցրեք այնտեղ ձու, սուրճ, կեֆիր, բուսական յուղ և վանիլ։ Հարում ենք մի քանի րոպե միջին արագությամբ։ Խմորը ստացվում է ջրիկ։ Լցնում ենք ֆորմայի մեջ, պատում կարագով և ալյուրով։ Թխում նք 180C աստիճանի տակ 30-40 րոպե։ Թողնել սառի 10 րոպե, իսկ հետո հանել ջեռոցից և թողնել, որ ամբողջովին սառի։ Պատում ենք ցանկացած կրեմով։

Շոկոլադե գլազուրի համար՝

Հալեցնել կարագը, ավելացնել կակա։ Այնուհետև ավելացնել շաքարի փոշի, կաթ և մեկ թեյի գդալ վանիլի փոշի։ Լավ խառնեք, որպեսզի հարթ լինի։ Ավելացրեք ոչ այդքան մեծ քանակությամբ կաթ, եթե գլազուրը խիտ է ստացվել։ Քսում ենք այն խմորեղենի վրա և վերջ շոկոլադե գլազուրով խմորեղենը պատրաստ է։

Դնում ենք 3-4 ժամ սառնարանում։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!