Սևակ Ամրոյանի և Գառնիկ Սարգսյանի հզոր երգը նվիրված հերոսներին

Գառնիկ Սարգիսյանի ու Սևակ Ամրոյանի  հոլովակը արդեն երեք տարեկան է, ունի մեկ ու կես միլիոնից ավել դիտում։ Անչափ ոգևորող ու գեղեցիկ է սկսում Սևակը երգը։

Այնքան ուժ ու կորով կա նրա վոկալում։ Երգը կոչվում է «արժանի»։ Հնչում են հերոսների անունները երգի մեջ, իհարկե վերջին շաբաթում դրանց քանակը կտրուկ ավելացել է ի պատիվ մեզ։ Շատ յուրահատուկ են ձուլվում Գառնիկի ու Սևակի ձայները։ Հոլովակը ստուդիական է, չկան որևէ հատուկ կադրեր կամ սյուժեներ։

Երկու տղամարդ հզոր վոկալով գովքում են հերոսներին։ Երգի հեղինակը Էդմոնդ Մակարյանն է, օպերատորը Նարբեհ Խոդավերդին, մոնտաժը՝ Մարիամ Գևորգյանի, գործիքավորումը՝ Դերհովա։ Շատ հզոր է իրոք ստացվել «արժանի» երգը և միանշանակ, երբ տղամարդու ձայնն է հնչում նման երգերում առավել ազդեցիկ են դառնում հնչուններն ու նոտաները։

Ամեն նոտայի մեջ մի հզոր ներուժ կա, որը փոխանցվում է մեր տղեքրին։ Սևակը այսպիսի երգեր շատ ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: