Սպիտակ արջը վեցերորդ անգամ հռչակվեց չեմպիոն

Հայստանում ընթանում է Եվրոպայի ծարամարտի առաջնությունը, որի ընթացքում հայ մասնակիցները, հայ սպորտսմենները մեկը մյուսի ետևից հաղթանակներ  են գրանցում։

Սպորտային այս մրցույթների ընթացքում փայլեց նաև Արթուր Ալեքսանյանը, ով առավել հայտնի է Սպիտակ արջ անվամբ։

Արթուրն այս անգամ էլ փայլեց և պահպանեց իր դիրքերը։ Նա հաղթանակ գրանցեց և վեցերորդ անգամ արժանացավ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին։ Նրա մարզիչը իր հայրն է, ով մանուկ հասակից որդուն սովորեցրել, կոփել ու չեմպիոն է մեծացրել։

Հաղթանակը գրանցելուց հետո մարզիկն իր հայրիկի հետ այնքան էր ուրախացել, որ հայր և որդի վազեցին դահլիճի ողջ երկայնքով։ Նրա հաղթանակին բուռն արձագանքեց դահլիճը։ Մեծ ոգևորություն ու հպարտություն կար դահլիճում, մարդկանց տնրեում, ովքեր մրցույթին հետևում էին շունչները պահած։

Շնորհավորում ենք Արթուր Ալեքսանյանին և լավագույնը մաղթում, ուժն անսպառ լինի մեր հայ մարզիկի և չեմպիոնի տիտղոսը պահպանի հնարավորինս երկար։

Понравилась статья? Поделиться с друзьями: