Սպանախով և պանրով անմահական թխուկ

Եթե ցանկանում եք արագ և համեղ ուտեստ պատրաստել, ապա հետևեք մեզ, քանի որ մշտապես մեր ընթերցողներին ներկայացնում ենք դյուրին պատրաստման ընթացքով ուտեստներ։

Եվ ահա ներկայացնում ենք Տաթևիկ Թորոսյանի բաղադրատոմսերից մեկը, որն անչափ համեղ է։ Դրանում կհամոզվեք, երբ պատրաստեք։ Սպանախով և շերտավոր խմորով համեղ թխուկը հիանալի նախուտեստ կարող է լինել:

Այն ստանալու համար ձեզ պետք է՝

450 գ շերտավոր խմոր

1 կապ խաշած և լավ ջրքամած սպանախ

150 գ մոցարելլա պանիր

150 գ ռիկոտտա պանիր

1 հավկիթ ( դեղնուցը վրան քսելու համար, իսկ սպիտակուցը՝ միջուկի )

Աղ

Ձեզ միայն կմնա անհարաժեշտ բաղադրիչները միախառնել, դնել շերտավոր խմորի մեջ և թխել։ Թխել 200С տաքացած ջեռոցում 15-20 ր՝ մինչև կարմրելը։

Ահա և վերջ, կարող եք վայելել համեղագույն ուտեստը։ Կցված մի քանի լուսանկարները ձեզ որոշակի հուշումներ կտան թխուկի տեսքի և, իհարկե, պատրաստման ընթացքի մասին։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!