Սոֆի Մխեյանի ուրախ երգը այս օրերը միասին հաղթահարելու մասին է. տեսանյութ

Սիրված երգչուհի Սոֆի Մխեյանը միշտ առանձնացել է  իր յուրահատուկ ոճով: Նա  փորձում է ստեղծագործել տարբեր ժանրերում և հաջողում է :

Սոֆի Մխեյանն ակտիվ է նույնիսկ այս օրերին, և ահա երգչուհու նոր ուրախ երգը դժվարին օրերը միասին անցկացնելու մասին է , այն հենց էդպես էլ կոչվում է <<Մենակ չես>>: Տեսահոլովակում հայտնիներն են և նրանց ընտանիքիները, բոլորն ուրախ են, պատրաստ մեկը մյուսին օգնելու:

Մխեյանը երգը  մեկը մյուսին ձեռք մեկնելու, ամեն օրվա փորձությունը միասին անցնելու մասին, երչուհին հույս է հայտնում, որ երգը թույլ չի տա , որ հույսը մեռնի, այն կստիպի բարև ասել ու ժպտալ, միայն ժպտալ : Մոտ , թե հեռու , բոլորս միասին ենք, միահամուռ, անտես սիրո թելերով կապված մեկս մյուսին: Երգի բառերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը :Այս երգը, ինչպես երգչուհու մնացած երգերն, արդեն մեծ արձագանք է ստացել:

Մխեյանի հետևորդները գնահատում են նրա կամքնը ու պատրաստակամությունը իր երգը ևս իրավիճակը հաղթահարելուն ծառայեցնելու համար: Այս օրերին հայտնիների մեծ մասը ակտիվ կապ է հաստատում հանրության հետ՝ ջանալով գունավորել փոքր ինչ ձանձրալի օրերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: