Սոֆի Դևոյանի ապշեցուցիչ ֆոտոսեսիան. լուսանկարներ

Սոֆի Դևոյանն արվեստի այն գործիչներից է ,ով իր ամբողջ կյանքն է նվիրել  իր գործին:  Պարարվեստում նրա ստեղծածն ու արարածն անգնահատելի է:

Նրա ուղին էլ հեշտ չի եղել, սակայն այդ ուղին որքան դժվար, նույնքան հուզառատ ու բերկրանքով է լեցուն եղել: Սոֆի Դևոյանին այդ ուղին տվեց հավերժ երիտասարդ լինելու անմեկնելի ուժ, հմայք, փայլ աչքերին: Նա կերտում է պարը մարմնով և ապրեցնում հոգով:

Նա այսօր էլ շատերի համար ներշնչաքնի աղբյուր է , օրինակելի կին ու մայր ու եթե հարցնելու լինեք , թե որն է նրա հմայքի գաղտնիքը, կպատասխանի , որ լավատեսությունը, ժպիտը, սերը, բարությունը, այն ամենն ինչ առ այսօր ապրում է պարուհու մեջ, նրա հետ:

Սոֆի Դևոյանի երջանկությունը լիարժեք դարձավ նրա իսկ ստեղծած ընտանիքում:Կես դարից ավելի է Սոֆի Դևոյանով հիանում են, ծափահարում, ապրում նրա պարով:

Նա շարունակում է ստեղծագործել, սերունդներ կրթել, իր փորձն ամեն օր փոխանցում է կրտսերներին:

Դևոյանի պարային համույթում ամեն մեկը՝ մեծից փոքր , նրա գեղեցիկ  ձեռագիրն ունի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!