Սուրեն Պապիկյանն ամուսնանում է․ հայտնի է, թե ով է հարսնացուն և որտեղ է լինելու հարսանիքը

ՊՆ ներկայիս ղեկավար Սուրեն Պապիկյանը, որ առաջիկա ապրիլ ամսին բոլորելու է ծննդյան երեսունվեց տարին, ի վերջո որոշել է ընտանիք կազմել։ Նա ամուսնանում է շատ մոտ ապագայում։

Նախարարհի հարսնացուն, ինչպես պարզվում է, նրա նախկին աշխատակցուհին է, ով եղել է Ս․ Պապիկյանի մամլո քարտուղարը, երբ նա ղեկավարել է Տարածքային կառավարման համակարգը։ Հարսնացուի անունն ու ազգանունը Արմինե Մուրադյան է։

Նախկին պաշտոնից Ս․ Պապիկյանի դուրս գալուց հետո նախորդ տարվա ամռանը Արմինե Մուրադյանը ևս տեղեկացրել էր, որ այլևս չի կատարում Տարածքային կառավարման նախարարի մամլո խոսնակի պարտականությունները։

Ներկայումս Արմինեն Տարածքային զարգացման հիմնադրամում է աշխատում։ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանեկան արարողությունը նախատեսվում է անցկացնել «Փարավոն» ռեստորանային համալիրում։

Հայտնի է, որ հարսանեկան արարողությունը լինելու է եկող շաբաթ՝ հունվարի քսաներկուսին։ Զույգի ընկերներն ու մտերիմներն արդեն իսկ ստանում են հարսանյաց արարողության հրավերի տոմսեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: