Սուրբ Զատկին պատրաստեք թարխունով ու հավկիթով այս հրաշալի թխուկը

Ֆուդբլոգեր Տաթևիկ Թորոսյանը սիր յուրօրինակ բաղադրատոմսերով սիրելի է դարձել շատերի համար։ Նա ներկայացում է համեղ, հեշտ և հասանելի բաղադրատոնսեր։

Այս անգամ նա ներկայացրել մի առանձնահատուկ ուտեստ, որը , կարծում ենք, կզարդարի ձեր Զատկի տոնական սեղանը։

Այն պատրաստելու համար լավ կլինի նախապատրաստեք հետևյալ բաղադրիչները՝

1 թխուկի համար անհրաժեշտ է՝

450 գ շերտավոր խմոր

3 պինդ խաշած ձու

1 կապ թարխուն

2 ճ/գ բուսայուղ

Աղ, սև և կարմիր պղպեղ

1 դեղնուց

Քունջութի սերմ՝ ըստ ճաշակի

Եվ այսպես, թավայում 3 ր տապակել մանր կտրատած թարխունը և ձուն, համեմել, թողնել հովանա: Շերտավոր խմորը թեթև գրտնակել և ձվով միջուկը տարածել կենտրոնական մասում: Փաթաթել ինչպես ցույց է տրված նյութին կցված լուսանկարներում: Քսել դեղնուց և տեղափոխել 200С տաքացած ջեռոց մինչև կարմրի (20 ր):

Այս բաղադրատոմսը նաև հարմար կլինի պատրաստել Զատիկի հաջորդ օրը՝ նախորդ օրվանից մնացած հավկիթներով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!