«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրենը կոչ է անում հավատալ համավարակի գոյությանը

Համավարակը գնալով ընդլայնում է իր սահմանները : Շատ երկրներում կիրառվում են ավելի բիրտ պատժիչ միջոցներ անհնազանդներին ենթարկեցնելու համար : Հայաստանում ևս դիմակ կրելու պահանջը, օրինակ, որոշ մարդիկ կարծում են անիմաստ, մյուսներն էլ ուշիուշով հետևում են ամեն մի նոր որոշմանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը երեկ նշեց, ինքը  չէր ցանկանա , որ ամենքը տեսնի թե ինչպիսին է վիճակը հիվանդանոցներում , բայց հավատալ է պետք, որ ամեն բան իրական է , բարդ, դժվար , անկանխատեսելի:

Հիվանդությունը, ցավոք, չունի ստանդարտ ընթացք և ստանդարտ մոտեցում,և ինչպես ամբողջ աշխարհում , այստեղ էլ որևէ մեկը չգիտի, թե որքանով են արդյունավետ այդ մոտեցումները: Միակ ելքը կանխարգելելն է: Նա կոչ արեց բոլորին հավատալ հիվանդության գոյությանը, այն կա և կարող է շատ անկանխատեսելի ընթացք ստանալ, տարածման ավելի լուրջ վտանգներ ունի:

Պետրոս Մանկուկյանը նշում է, որ շուրջ երկու ամիս գիշեր ու ցերեկ հիվանդների կողքին լինելով, շատ վատ է զգում, երբ տեսնում է , որ որևէ մեկը թույլ է տալիս ինքն իրեն ենթադրելու, որ այս ամենն անլրջություն է , շինծու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!