Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանի և բուժքույր Էլմիրա Առաքելյանի երգի վերածված կարոտը նվիրվում է բոլոր մայրերին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր հիմա տանից հեռու պայքարում են հանուն մարդկանց ապրելու իրավունքի

Այս տարի ապրիլյոթյան շնորհավորանքները քիչ տարբեր են ամենամյա հնչող շնորհավորանքներից, քիչ ավելի հուզառատ ու զգացմունքային, քանզի այլ են ծառացած արդի խնդիրները հանրության առաջ, ինչն էլ  իր համապատասխան անդրադարձը չի կարողանում չունենալ հնչող շնորհավորանքների ենթատեքստի վրա:

Այսօրվա հնչած բազմաթիվ շնորհավորանքներից այս առումով հատկապես առանձնացել և մեծ ուշադրության է արժանացել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ-ի բժշկական անձնակազմի ներկայացուցիչներից երկուսի յուրօրինակ շնորհավորական ուղերձը:

Այս օրերին, հայտնի է, որ ամենից լարվածը մեր բուժաշխատողներն են, ովքեր են բոլորիս ուշադրության ծիրում են գտնվում: Թերևս, նաև այս հանգամանքով է պայմանավորված բուժաշխատողների երաժշտական ուղերձի մեծ ուշադրության արժանանալը:

Բուժքույրերը հայտնի կարոտ արտահայտող երգով աշխատավայրից շնորհավորել են իրենց այն բոլոր գործընկեր-բախտակիցներին, ովքեր հիմա առաջնագծում են, ինչպես նաև բոլոր մեկուսացման ու ինքնամեկուսացման «դատապարտված» բոլոր մայրերին, ովքեր ներկայումս պայքարում են նորահայտ վիրուսի դեմ: Երգի այս այսօրինակ կատարումն աննախադեպ է. այն այս առիթով բուժքույրերի կողմից հնչեցված առաջին դեպքն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: