Սովորենք անգլերեն` երգերի միջոցով.տեսանյութ

Անգլերենն այսօր համարվում է կամուրջ լեզու, որը հանդիսանում է ավելի քան վեց տասնյակ երկրների պաշտոնական լեզուն: Բոլորն այօր ուզում են սովորել անգլերեն, ծնողները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց երեխաներին վաղ տարիքում անգլերեն սովորեցնելու համար:

Շատերի հավաստմամբ անգլերեն գրել-կարդալն ավելի հեշտ է ,քան խոսելը: Անգլերեն խոսել սովորելու լավագույն ուղին այդ լեզվով հաղորդակցվելն է, բանավոր խոսքը լսելը: Լեզուն յուացնելու շատ արդյունավետ տարբերակ է համարվում անգլերեն երգեր լսելը, ֆիլմեր ու տեսանյութեր դիտելը:

Այս տեսանյութն անգլերենի արդյունավետ դասի մի օրինակ է’ երգերի միջոցով: Այն ուսուցանում է քայլ առ քայլ,այսպես. Դիտում ենք երգն ամբողջությամբ’ հայերեն ու անգլերեն ենթագրերով, այնուհետեւ սովորում ենք երգի բառերը,սովորելուց հետո անցնում ենք թեստ, ստուգելու համար ‘ իսկապես յուրացրել ենք բառերը, թե ոչ:

Հաջորդ քայլով զարգացնում ենք լսելու հմտությունները: Ամեն նոր երգի հետ այս քայլերի հաջորդականությունը կհանգեցնի դրական սպասվելիք արդյունքի, այն է’ նոր բառեր, հարուստ բառապաշար, արտահայտություններ, նախադասություններ, բառերը ճիշտ արտասանելու հմտություն, սովորածն առօրյայում օգտագործելու կարողություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: