Սոնա Ռուբենյանը հրապարակել է մայրիկի լուսանկարը․ տեսեք՝ որքան երիտասարդ տեսք ունի նա

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ինսթագրամյան իր օգտահաշվում լուսանկար է հանրայանցրել, որտեղ երգչուհին մայրիկի հետ է։ Լուսանկարին Սոնան կցել է գրառում, որտեղ շնորհավորել է մայրիկին։ Նա գրել է․ «Շնորհավոր մամ»։

Երգչուհին մայրիկի հետ գտնվում է Ամերիկայում և հանգստանում են Մալիբու քաղաքում։ Մեկնաբանություններում երգչուհու հետևորդները գնահատել են մայրիկի գեղեցկությունը։ Նա շատ երիտասարդ տեսք ունի։Սոնա Ռուբենյանը օրերս նոր երգի պրեմիերա էր ներկայացրել։ Այն անչափ հուզիչ երգ է։ Կոչվում է «Բաց վերք»։

Տեսահոլովակում երգչուհին լալիս է պատերազմում կորցրած եղբոր համար։ Երգում է իր սրտում բույն դրած ցավի մասին։ Ասում է, որ հերոսը իր սրտի չբուժվող բաց վերքն է։ Երաժշտության հեղինակը Սոնան է, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը։

Տեսահոլովակը նվիրված է պատերազմում ընկած հրամանատար Նելսոն Հակոբջանյանի հիշատակին։ Սոնա Ռուբենյանի երկրպագուներն ուղղակի հիացել են ներկայացված աշխատանքով։

Սոցիալական հարթակների մեկնաբանությունների բաժինը լի են գովեստի և հիացական գրառումներով։ Տեսահոլովակը ևս մեկ անգամ կարող եք տեսնել ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями: