Սոնա Ռուբենյանը, Արամեն և կինը ուրախ խնջույք են կազմակերպել․ մանրամասներ օրվա մասին

Հայ շոուբիզնեսյան կարկառուն դեմքերից շատերը միմյանց հետ ջերմ շփումներ ունեն և նաև մտերմություն ունեն ընտանիքներով։

Նրանք երբեմն հավաքույթներ են կազմակերպում և ցույց տալիս, թե ինչպես են անցկացնում համատեղ հանգիստը, ժամանցը։

Օրերս Արամեն և կինը Սոնա Ռուբենյանի տանը հյուր են եղել։ Նրանք ջերմ հավաքույթ և փոքրիկ խնջույք են կազմակերպել և միասին հրաշալի ժամանց ունեցել։ Օրվա իրադարձություններից նրանք կիսվել են համացանցային հարթակում։

Նախ Արամեի կինը ցույց է տվել, թե որքան համեղ հյուրասիրություն է կազմակերպել Սոնան։ Տարատեսակ ուտեստների հեղինակը Սոնա Ռուբենյանի քույրիկն է եղել՝ Մերին։ Այնուհետև  նրանք լոտո են խաղացել և ուրախ ու անմոռանալի ժամանց ունեցել։

Հանրայնացված հոլովակում հնչում  է կարծիք, որ Սոնան մշտապես հաղթում է լոտոյում և այդ պատճառով հուրերն իրենց հետ բերել են իրենց լոտոն, որպեսզի Սոնան չկախարդի։ Զվարճալի ժամանցից և խնջույքից որոշակի կադրեր կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: