Սոնա Շահգելդյանը մեր հերոսներին նվիրված նոր, գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ Հայի պատիվ

Սոնա Շահգելյանն այն երգչուհիներից է, որ աչքի է ընկնում մեծ հայրենասիրությամբ։ Սոնան այս ընթացքում արդեն մի քանի հայրենասիրական բնույթի նոր գերծեր ներկայացնել հասցրել է, իսկ այսօր նոր երգի պրեմիերա է ներկայացրել։

Երգը վերնագրված է «Հայի պատիվ»։ Երգում կարևորվում է հայի հողում հայ մնալլու գաղափարը, որը պատիվ է բերում։ Երգի խոսքերի հեղինակը Անահիտ Ուզունյանն է։ Երգում փառաբանվում է է հայի պատիվը, հայոց քաջերի խիզախությունը։

Երգին կից սիմվոլիկ տեսահոլովակ է ներկայացվում, որի ռեժիսորը Արթուր Մելքոնյանն է։ Սոնան հանդես է գալիս սև գլխաշորով և սև զգեստով, ապա նաև ամբողջությամբ սպիտակի մեջ։ Երգի պրոդյուսերն Անահիտ Շահգելդյանն է։

Երգում հնչում են էպոսում հայտնի ու կրկնվող արտահայտություններից մեկը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին»՝ ակնարկելով հայոց բնավորության էությունն ու բնույթը։ Սոնայի ներկայացրած նոր գործի պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: