Սոնա Շահգելդյանը դժվարությունների մասին

Սոնա Շահգելդյանը ինչպես և իր այլ կոլեգաներ-արտիստներ խնդիրներ ունի կապված պարապուրդի ու հարկադիր կարանտինի հետ։Նա ևս աշխատել բնականաբար չի կարող, որովհետև բոլոր ռեստոանները փակ են,հարսանիքներ կամ այլ միջոցառումներ չկան, ենթադրվում է,որ եկամուտ էլ չկա։

Բայց ի տարբերություն մնացած արտիստների, Սոնան չի մեղադրում,վարկաբեկում,ակցիա կազմակերպում իշխանությունների դեմ։ Նա իհարկե ևս կողմ է,որ թույլ տան առիթներ,բայց նաև հասկանում է թե ինչու դա դժվար կլինի կազմակերպել։
Սոնան նշել է,որ ընտանիքի հոգսը իր վրա է ու տան ,ընտանիքի միակ աշխատողն է,սակայն կարողացել է նախկինում էնպես անել,որ կրիտիկական վիճակում կարողանան դիմակայել։Սոնան նաև իր ձեռքով դիմակներ է կարել ու բաժանել անցորդներին։

Նա նշում է,որ եթե կարող է մի փոքր բան անել,ինչու չանել։Հիշեցնենք,որ Սոնա Շահգելդյանը ակտիվ է իր քաղաքական գրառումներում ու հաճախ քննադատում է իր կոլեգաներին,ովքեր փոխում են իրենց կարծիքը ընկնելով այլ մարդկանց ազդեցությունների տակ։

Սոնան միշտ նշում է,որ ինքը ազնիվ է մոտենում հարցերն և չի նայում իր անձնական շահին,իսկ շատերը միայն դրա համար դավաճանում են։

Понравилась статья? Поделиться с друзьями: