Սնկով տապակա․ ուտեստ վայելելու համար․ անպայման փորձեք

Սնկի սիրահարների համար բերել ենք հրաշալի բաղադրատոմս։ Այս բաղադրատոմսը պատկանում էՏաթևիկ Թորոսյանը։ Ֆուդբլոգերն այն պատրաստում է իր մայրիկի ձևով։

Եվ այսպես, եթե արդեն ձեռք եք բերել կախասոնկը, ապա այն սկսեք մաքրել, հեռացնել կոշտ հատվածները, ապա լվացեք։ Լցնել եռացող ջրի մեջ և եփել 10 ր, որից հետք ջրքամել: Թավայի մեջ կարագով սոխարած պատրաստել, ավելացնել կտրատած կախասունկը, մի քիչ տապակել մինչ կսկսի  կարմրելը:

Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել սամիթ (հենց Սսամիթ, ոչ թե այլ կանաչի։ Սա կարևոր բաղադրամաս է), լցնել հավկիթը, սպասել եփվի և վայելել:

Ի տարբերություն շամպինյոնի, որը նախապես խաշելու կարիք չունի, կախասունկը պետք է խաշել նոր տապակել, քանի որ պարունակում է խիտին, ինչը դժվար է մարսվում: Բարձր ջերմաստիճանի տակ խիտինը դուրս է գալիս, և ուտեստը դառնում է դյուրամարս:

Բաղադրիչների քանակը վերցրեք այնքան, որքան ձեզ անհրաժեշտ կլինի։

Понравилась статья? Поделиться с друзьями: