Սմբուկը թուրքական ձևով. Անմոռանալի համ ու ախորժելի տեսք

Թուրքական խոհանոցը հայտնի է ամբողջ աշխարհին իր համեղ և բուրավետ ուտեստներով: Այսօր ձեզ ենք առաջարկում հիանալի մի ուտեստ ՝ սմբուկը մսի ֆարշով:  Այն հիանալի է նախատեսված ընտանեկան ընթրիքի համար կամ ընկերական հավաքների ժամանակ՝ մեկ գավաթ գինով:

Փորձեք այն պատրաստել գոնե մեկ անգամ և այն կդառնա ձեր ընտանիքի սիրելի ուտեստը:

Սմբուկը թուրքական ձևով

Բաղադրիչներ

  • 3 սմբուկ
  • 400 գր. մսի ֆարշ
  • 1 սոխ
  • 2 լոլիկ
  • 1 տոմատի հյութ
  • 1 բուլղարական պղպեղ
  • 2 պճեղ սխտոր
  • աղն ըստ ճաշակի
  • թարմ աղացած սև բիբար
  • 1 պտղունց չորացրած անանուխ
  • 1 պտղունց չորացրած օրեգանո
  • 3 ճյուղ մաղադանոս
  • 2 ճյուղ կանաճ սոխ
  • 2 ճ/գ բուսական յուղ

Պատրաստումը

Լվացեք սմբուկները  և կտրեք դրանք շրջանակաձև՝ 1-1,5 սմ հաստությամբ:

Աղ արեք այն և թողեք մնա 20 րոպե, որպեսզի հյութը դուրս տա: Չորացրեք անձեռոցիկով սմբուկը:

Մանրացրեք սոխը, կեսն ավելացրեք ֆարշին, աղ արեք և համեմեք պղպեղով:

Այժմ անհրաժեշտ է պատրաստել սոուսը: Դրա համար սոխի երկրորդ կեսը 3 րոպե տապակեք բուսական յուղով:

Լոլիկը կտրեք խաչաձև լցրեք վրան եռացրած ջուր և մաքրեք կեղևը: Այնուհետև խորանարդաձև կտրտեք բուլղարական պղպեղի հետ:

Տապակի մեջ ավելացրեք սոխը , ապա, կտրտած լոլիկն ու պղպեղը:  Տապակեք բանջարեղենը ևս 7 րոպե, համեմեք աղով, պղպեղով և հասցրեք այն եռման աստիճան:

Ջեռոցի տապակը յուղով պատեք և հերթով շրջանաձև դրեք սմբուկը, ապա ֆարշը:

Ավելացրեք մի պտղունց չոր անանուխը, օրեգանոն, մանր  կտրտած մաղադանոսը  և տապակեք ևս 3 րոպե:

Ապա լցրեք վրան սոուս: Ուտեստը պետք է եփել ջեռոցում 45 րոպե՝ 180 աստիճան ջերմությամբ:

Հանեք ուտեստը ջեռոցից, լցրեք վրան կտրտած սոխ և սխտոր:

Ահա: Բուրավետ և անհավանական համեղ թուրքական խոհանոցի ուտեստը պատրաստ է: Այն հիանալի կերպով կարող եք համատեղել և մատուցել սպագետիի, բրնձի և անգամ կարտոֆիլի  հետ:

Զարմացրեք այսօր ձեր մտերիմներին այս ախորժելի ուտեստով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!