Սկանդալ է հասունանում ԿԳՍՄՆ-ում

Արա Խզմալյան

Նախօրեին, ԿԳՍՄՆ նախարարի տեղեկալ՝ Արայիկ Խզմալյանի հարցազրույցներից մեկը, մեծ դժգոհություն առաջացրեց մշակույթի գործիչներից շատերի մոտ։

Նա կորոնավիրուսով պայմանավորված մշակույթային հարկադիր դադարի վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել և նշել,որ կան մշակույթային օջախներ,որոնք հրաշալի իրենց դրսևորեցին պարապուրդի շրջանում և շարունակեցին ստեղծագործել և պարարտ հող նախապատրաստել հետագա մշակութային կյանքի համար,սական եղան կառույցներ,ՊՈԱԿ-ներ,որոնք ինչպես և առաջ,այնպես էլ հիմա, որևէ ակտիվություն չցուցաբերեցին և ստեղծագործական երևակայությամբ չառանձնացան։Խզմալյանի գրառման տակ արձագանքել էին մի շարք մշակութային գործիչներ,որոնք մեղադրել էին նրան կողմնակալության մեջ։ Կամերային երաժշտական  թատրոնի տնօրեն՝ Հռիփսիմե Առաքելյանը,լայվի միջոցով արտահայտել էր իր բողոքը՝մեղադրելով Խզմալյանին,որ նա հնարավորություն է տալիս աշխատելու միայն իր ընկերներին։

Հատկանշական է,որ Խզմալյանը իր հարցազրույցում չէր նշել որևէ թատրոն,որը վատ է աշխատել,նա պարզապես նշել էր մի քանի ՊՈԱԿ, ի դեմս հայաստանի պետական սիմֆինիկ նվագախմբի,որը անցկացրել էր Արամ Խաչատրյան մրցույթը,Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի,Հաազգային թատրոնի,Սունդուկյանի թատրոնի և մի քանի այլ ՊՈԱԿ-ների անուններ,որոնք նախաձեռնող են եղել համավարակի ընթացքում։

Արա Խզմալյան

Սակայն Խզմալյանը չէր նշել երևէ ՊՈԱԿ-ի անուն,որը թերացել է։ Փաստորեն, այն ՊՈԱԿ-ները որոնց անունը չի նշվել նախարարի տեղակալի խոսքում,սրտնեղել են և պատրաստվում են իրենց բողոքը հայտնել վերին ատյաններ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: