Սիրտս ճմլվում ա, չեմ հավատում, որ ինձ հետ ա կատարվում․․․ Հասմիկ Խոջյանի հուզիչ հրապարակումը

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը մայր է դարձել։ Մայրական 1-ին զգացողություններն աննկարագրելի են։ Դերասանուհին չի հավատում, որ այս ամենը, որ ծով երջանկությունը իր հետ է տեղի ուենում։

Փոքրիկին Հասմիկը շնորհել է Նարէ անունը։ Հայկական անուն ընտրելը դերասանուհու համար սկզբունքային է եղել։ Եվ ահա, նա հայտնել է, որ վերջապես տուն է գնում։

Նա սրտի թրթիռով և մեծ անհամբերությամբ էր սպասում այս իրադարձությանը։ Օրվա համար դերասանուհին ընտրել է ամբողջովին սպիտակ հագուստ։

Հրապարակված կադրերում կարելի է տեսնել, թե որքան երջանիկ է նա և որքան երջանիկ են դուրսգրման արարողակարգի բոլոր մասնակիցները՝ դերասանուհու հարազատները և մտերիմները։

Կադրերին կից Հասմիկ Խոջյանը գրել է․ «Դուրսգրում Մաս 1: էնքա՜ն սիրուն և հուզիչ օր ա, սիրտս ճմլվում ա, չեմ հավատում, որ էս երանելի օրը ինձ հետ ա կատարվում և որ սա երազ չիիի, իսկ երկրորդ մասում կտեսնեք, թե ինչպես մեզ դիմավորեցին տանը»: Իսկ մենք անպայման կինենք ուշադիր և սիրով կներկայացնենք երկրորդ մասը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!