Սիրուշոն ցույց է տվել՝ ինչպես է փոքրիկ Զաբելը չոչ անում․ ժպիտ առաջացնող տեսանյութ

Սիրված երգչուհի Սիրուշոն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական իր հարթկներում, որտեղ արծարվում է ինչպես նրա աշխատանքային բուռն գործունեությունը, այնպես էլ առօրյա անցուդարձը։

Երեք երեխաների մայրիկը, կարծես թե, հասցնում է ամեն բան։ Սիրուշոն, ով երկու որդիներին ավելի վաղ տարիքում նախընտրում էր չհանրայնացնել և ցույց չտալ, ապա դստերը՝ Զաբելին, սիրով ցույց է տալիս և  նրա փոքրիկ առաջընթացնեով կիսվում հետևորդներ հետ և շարունակ հիանում ու արտահայտում մայրական իր ջերմ զգացողությունները։

Այս անգամ երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է չոչ անում փոքրիկը։ Տեսարանն իսկապես գեղեցիկ է և ժպիտ առաջացնող։ Վերջին օրերին Սիրուշոն հանրայնացրել է կադրեր նաև որդիների մասնակցությամբ։

Երգչուհին նոր է վերադարձել Փարիզից, որտեղ մեկնել էր մասնակցելու նորաձևության շաբաթին։ Վերջին շրջանում նրա շրջագայությունները շատ են և հետևաբար նա կարոտում է երեխաներին։

Սիրուշոյի վերջին հրապարակումները երեխաների մասակցությամբ կարող եք դիտել ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: