Սիրուշոն որդու դասընկերերի համար հեքիաթ է ընթերցել․ ուշագրավ տեսանյութ

Սիրված երգչուհի Սիրուշոն հրաշալի մայր է։ Նա անսահման սիրում է ժամանակն անցկացնել երեխաների հետ։ Հիշեցնենք, որ երգչուհին երեք երեխաների մայր է։

Նա շատ է շրջագայում, աշխատանքային պայմանգրեր կնքում և մշտապես աշխատանքային պրոցեսի մեջ է և, ցավոք սրտի, միշտ չէ, որ երեխաների հետ կարողանում  է վայելել նրանց հետ անցկացրած ժամանակը։

Այս անգամ երգչուհի մայրիկը հրաշալի առիթ է ունեցել ժամանակն անցկացնել որդու դասընկերների հետ։ Սիրուշոն այցելել է նրանց և Միքայելի դասընկերների համար հեքիաթ ընթերցել։

Պահն անմահացրել են, որն էլ երգչուհին հանրայնացրել է սոցիալական իր հարթակում։ Սիրուշոյի որդու դասընկերները շրջապատել էին երգչուհուն․ ոմանք լսում էին հեքիաթը, ոմանք փաթաթվել էին, կատակել, ուրախացել և շփվել նրա հետ։

Այս ամենի հետ մեկտեղ հրաշալի և անմոռանալի ժամանակ է անցկացրել նաև Սիրուշոն։ Այդ հրաշալի հանդիպումից մի ուշագրավ հատված առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!