Սիրահարներն այլևս չեն բաժանվի․ հատուկ սփրեյը կարող է կարգավորել նրանց միջև ծագած ցանկացած վեճ

Բրիտանացի գիտնականներն արտասովոր սփրեյ են ստեղծել, որը կոչված է կանխել սիրահարների միջև ծագած ցանկացած վիճաբանություն։ Նոթինգհեմի համալսարանի գիտնականների մշակած հորմոնալ միջոցը օքսիտոցին է պարունակում։

Սփրեյի գործածման նպատակը վեճի ժամանակ զուգընկերների հարաբերությունները հնարավորինս արագ հարթելն է։ Նշված հորմոնը կարող է նվազեցնել սիրահարների միջև վիճահարույց իրադրությունները։ Տղամարդկանց այն առավել մեղմ և զգայուն է դարձնում, իսկ կանանց՝ պակաս լարված։ Նորույթի արդյունավետությունը ստուգել են 17 զույգի մասնակցությամբ իրականացված գիտափորձի միջոցով։ Վիճահարույց միջադեպերի քննարկման ժամանակ մի զույգին պլացեբո են ներարկել, մյուսներին՝ հորմոնալ սփրեյ։

Արդյունքում զույգերը, որոնց պլացեբո են ներարկել, շարունակել են վիճել, այնինչ երկրորդ խմբի մոտ ամեն ինչ շատ ավելի դրական ավարտ է ունեցել։ Մասնագետների կարծիքով, եթե սփրեյն գործածեք օրը երկու անգամ, ապա կարելի է բարելավել նաև փոխհարաբերություններն ամուսինների միջև, ներառյալ՝ սեռական։

Գիտնականները ընդգծել են, որ սիրահարների միջև կամ առհասարակ վեճը կրճատում է կյանքի տևողականությունը։ Իսկ առողջ մթնոլորտը, ժպիտն ու ծիծաղը դրական արդյունք ունեն։  Ըստ մասնագետների՝ այդ երևույթները երկարաձգում են կյանքի տևողականությունը և այն առավել որակյալ դարձնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: