Սիլվի Բարկովայի ամուսինը Երևանում է և մասնակցել է որդու հիվանդանոցից դուրսգրման արարողությանը

Մեկ ամիս առաջ լույս աշխարհ էր եկել դերասանուհի Սիլվի Բարկովայի առաջնեկը։ Հղիության ողջ ընթացքը Սիլվին անցկացրել է Հայստանում։

Ինչպես հայտնի է՝ նա ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Հնդկաստանում, քանի որ նրա ամուսինը ազգությամբ հնդիկ է, և նրանք որոշում են կայացրել ապրել ամուսնու հայրենիքում։ Դերասանուհու ամուսինը աշխատանքի բերումով չէր կարող հղիության ինն ամիսների ընթացքում լինել կնոջ կողքին։

Սիլվին Երևանում է կազմակերպել նաև ապագա երեխայի սեռի պարզման արարողությունը, որին ամուսինը կրկին ներկա չէր։ Դերասանուհին որդի է ունեցել, որի համար դերասանուհու ընտանիքը անչափ ուրախ է։ Եվ ահա դուրսգրման արարողությանը նորաթուխ հայրիկը կարողացել է ներկա գտնվել, գրկել փոքրիկին և անսահման եջանիկ տուն ուղեկցել նրան։

Դերասանուհին գեղեցիկ կադրեր է հանրայնացրել և կիսել իր ուրախությունը հավատարիմ հետևորդների հետ։

Լուսանկաիրներում երիտասարդ ծնողներն անսահման երջանիկ տեսք ունեն։ Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: