Սիլվա Հակոբյանը լիբանանահայերի համար երգեր է կատարել ֆեյսբուքյան տիրույթում.տեսանյութ

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանին սիրում են ոչ միայն Հայաստանում, այլ դրանից դուրս: Երգչուհու համերգներն անցնում են ափեափ լցված դահլիճով, պատճառը նրա կատարողականությունն է և անկեղծությունը:

Սիլվա Հոկբյանը երեկ ֆեյսբուքյան ”Armenians in Lebanon” էջից հրավեր ու առաջարկ է ստացել ՝ ուղիղ եթերում ողջունելու և քաջալերելու լիբանանահայությանը, երգուհին բնականաբար չի մերժել առաջարկը, քանի որ դա ևս մեկ առիթ  է՝ այս դժվարին օրերին Լիբանանի հայերի կողքին կանգնելու :

Սիլվա Հակոբյանը հայրենասիրական մի քանի երգ է  կատարել նրանց համար, ուժ ու կորով մաղթել այս դժվարին օրերը հաղթահարելու համար: Երգչուհին չի մոռացել նաև բարեմաղթել աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին՝ նրանց ևս մաղթելով ամենայն բարիք:

Հարյուրավոր երկրպագուներ մեկնաբանություններ են գրել նրա տեսանյութին կից՝ նշելով, որ սկզբից մինչև վերջ ձայնակցել են երգչուհուն, և որ նրան հաջողվել է բոլորին ուրախացնել, հեռվում գտնվողներին էլ Սիլվայի հայրենասիրական երգերը մտովի հայրենիք են տեղափոխել, մի բան ինչի մասին դրսում գտնվող յուրաքանչյուր հայ անպայման թաքուն երազում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: