«Դեռ չես սիրել, այ որ սիրես` կհասկանաս» արտահայտությունները «բլա բլա բլա» շարքից են․․․

Լիլիթ Մուրադյանը սիրված հաղորդավարուհիներից է։ Նրան հետևում են նաև սոցտիրույթում։ Լիլիթն ինսթագրամյան տիրույթում հազարավոր հետևորդներ ունի, որոնք սիրով հաղորդակից են լինում սիրելի հաղորդավարուհու կյանքի ուշագրավ իրադարձություններին։

Լիլիթն ինքը չի վարանում և սիրով է ցույց տալիս իր առօրյան և շատ հաճախ սեփական  փորձով կիսվում հետևորդների հետ, իսկ երբեմն էլ խորհուրդներ հարցնում նրանցից։ Հաղորդավարուհին շարունակում է պահպանել սոցհարթակային ակտիվությունը։

Եվ այս անգամ նա մի փոքր խոսել է անձնական կյանքից, ներկայացրել իր և ամուսնու հարաբերությունների ամենագեղեցիկ հատվածը։

Լիլիթ Մուրադյանը հավատացնում է, որ սերը կգտնի յուրաքանչյուրին։ Լիլիթը մասնավորապես գրել է․ «Ինձ թվում էր` «սերը մեկ անգամ է, դեռ չես սիրել, այ որ սիրես` կհասկանաս» արտահայտությունները «բլա բլա բլա» շարքից են։ Ինձ թվում էր` ես չափազանց ուժեղ եմ, ինքնավստահ և ինքնուրույն ինքամոռաց սիրելու համար, էլ ուր մնաց կապվածություն ունենամ ինչ-որ մեկից, ով ո՛չ մամայիս, ո՛չ էլ պապայիս կողմից բարեկամ չի։

Ես սխալվեցի․ կա սեր, պետք է պարզապես սպասել, ու նա կգտնի քեզ, հավատացեք ինձ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: