Սելենա Գոմեսը 27 տարեկան է․ հոլիվուդյան երգչուհու հիվանդության պատմությունը

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը հուլիսի 22-ին նշում է 27-րդ տարեդարձը։ Չնայած երիտասարդ տարիքին՝ երգչուհին շատ բանի միջով է անցել, անգամ հասցրել է թաքցնել, որ գայլախտով է տառապում։

Կարմիր գայլախտը լուրջ հիվանդություն է, որն առաջանում է ցածր իմունային համակարգի դեպքում։ Առաջին նախանշանները մարմնի վրա ցանն է, որը գայլի կծած է հիշեցնում։ Հիվանդության պատճառով երգչուհու մոտ երիկամի բորբոքում են արձանագրել։

Նրա տառապանքները մեղմացնելու համար բժիշկները քիմիաթերապիայի կուրս են նշանակել՝ օգտագործելով նույն դեղորայքը, ինչ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում, սակայն ցածր չափաբաժնով։

Սելենան բախվել է ոչ միայն ավելորդ քաշի, այլև հոգեբանական խնդիրների հետ։ Խուճապային հարձակումները, ընկճախտներն ու նյարդային նոպաները երկարատև բուժման հետևանք են։ Կրակին յուղ լցրեց նաև նրա նախկին սիրեցյալը՝ Ջասթին Բիբերը։ Երգչուհին 2010-ից հանդիպել է նրա հետ, զույգը մի քանի անգամ բաժանվել և միացել է։ Հերթական բաժանումը Սելենան հաղթահարել չկարողացավ, այդ պատճառով նրա վիճակը վատացավ։

2017-ին Սելենա Գոմեսը երիկամի փոխպատվաստման վիրահատություն է տարել։ Դոնոր է դարձել նրա ընկերուհին՝ դերասանուհի Ֆրանսիա Ռայսան։

Բարդ վիրահատությունից հետո Սելենան վերականգնվել է։ Այժմ նրան հաճախ կարելի է տեսնել կարմիր գորգերին, ինչպես նաև նրան հաջողվել է նիհարել 7կգ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!