Սա տեսնել է պետք․ Հրազդանում երկնաքար է ընկել (տեսանյութ)

ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն անչափ հետաքրքիր տեսանյութ է հրապարակել՝ երկնաքարի անկման ձայնագրությունը։ Դա տեղի է ունեցել Հրազդան- Հանքավան ճանապարհին՝ արձանագրվելով փողոցի տեսախցիկով։

Նշենք՝ երկնաքարը մոլորակների միջև եղած տարածությունից երկրի վրա ընկնող քարային կամ երկաթային գունդ է։ Այն կարծես հրե գունդ լինի՝ ընկնելիս։ Նման է նաև մեծ աստղի, որն ընկնում է երկնքից։ Այն հսկայական արագությամբ է ընկնում՝ երկուսից հինգ կմ/վ և ընկնելուն պես փոսեր առաջացնում։

Մթնոլորտով անցնելիս քարը տրոհվում է ու մանրանում, և հաճախ ընկնելիս մարդիկ չեն հասկանում, որ երկնաքար է ընկել։

Հին ժամանակներից ի վեր այս երևույթը մշտապես տեղի է ունեցել։ Նախնադարում ու միջին դարերում այն անվանել են աստղաթափ՝ խորհրդանշական դեր տալով դրան։ Մարդիկ տարիներով սպասել են կյանքի կարևորագույն իրադարձությունը՝ աստղաթափը տեսնելուն։ Դուք էլ կարող եք վայելել ժամանակից աստղաթափը՝ Սուրենյանի զետեղած տեսանյութում։

Երեկվա խոշոր երկնաքարի անկումը Հրազդան-Հանքավան հատվածում։Տեսանյութը՝ Արման Աբրահամյանի

Опубликовано Gagik Surenyan Среда, 27 мая 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!