«Սա իմ երեխան չէ, որտե՞ղ է իմ երեխան»․ նորածնին տեսնելով՝ բացականչեց հուսահատ մայրիկը

Վիկան և Արկադին 2 տարվա ամուսիններն են։ Բոլորն այդ ընթացքում նրանց տարօրինակ էին նայում, չէ՞ որ գավառացի աղջիկն ամուսնացել է մեծահարուստ օլիգարխի հետ, որն իրենից երկու անգամ ավելի մեծ է։

Սակայն Վիկան իսկապես սիրահարվել էր Արկադիին։ Զույգը ծանոթացել են զբոսայգում վազելիս, տղամարդը հաճելի զրուցակից էր։

Ամուսնությունից հետո պարզվեց, որ Վիկան երեխայի է սպասում։ Հերթական ՈւՀՁ-ն հայտնեց երեխայի սեռը՝ արական։

Նորածին երեխային Արկադիի հոր պատվին Պավել անվանեցին։ Տղան հոր գրկում էր, և երջանիկ ընտանիքը տուն ուղևորվեց։

Սակայն տանը, տղային գրկելով, Վիկան բացականչեց․

«Սա իմ երեխան չէ։ Որտե՞ղ է իմ որդին։ Սա իմ երեխան չէ»։

Արկադին որոշեց, որ կնոջ մոտ հետծննդաբերական ընկճախտ է և զանգահարեց բժշկին, որը խորհուրդ տվեց քնաբեր հաբեր տալ։ Սակայն հաջորդ օրը ևս միևնույն պատմություննէր։

Տղամարդը մտածում էր կնոջը հոգեբուժական կլինիկա ուղարկել, բայց թեստերը հաստատեցին Վիկայի պնդումները։ Արկադին արեց ամեն ինչ՝ երեխային գտնելու համար։ Հայտնի դարձավ՝ նրա մտերիմը՝ Գենադի Սորոկինը, բուժքրոջը գումարի դիմաց խնդրել է փոխել երեխաներին։ Սորոկինը զույգի որդուն տարել է ապագայում նրանց կարողությանը տիրանալու մտադրությամբ։

Փոքրիկին վերադարձրեցին մորը։

Իսկ երկրորդ տղային, որին ծնողները լքել էին, զույգը որդեգրեց։ Որտեղ մեկը, այնտեղ՝ երկուսը։

Понравилась статья? Поделиться с друзьями: