Սա այնքան կարևոր է ինձ համար․․․ Սիրուշոն երգում է Հայկոյի նվագակցությամբ․ հուզիչ տեսանյութ

Հայկոյի անժամանկ մահը ցավալի և վշտալի է նաև այսօր։ Այս կորուստը ժամանակի հետ չի էլ մեղմվում։ Հիշողությունները շարունակում են ցավ պատճառել։ Կարոտը մշտապես կա։ Նա կա, նա իր երգերում է և մարդկանց հոգիներում։

Հայկոյի ընկերները հաճախ են կիսվում մահացած ընկերոջ հետ իրենց ունեցած կադրերով, որոնք այնքան հուզիչ են։

Այս անգամ Հայկոյի հետ համատեղ մի դրվագով  է կիսվել Սիրուշոն։ Տեսանյութը նկարահանվել է տարիներ առաջ, որտեղ թե՛ Հայկոն, թե՛ Սիրուշոն անչափ երիտասարդ տեսք ունեն։ Հոլովակին կից Սիրուշոն գրել է՝ Սա այնքան կարևոր է ինձ համար։

Երգչուհու հրապարակումն իսկապես հուզիչ է։ Սիրուշոն Հայկոյի հետ ընկերություն էր անում դեռ վաղ տարիքից և Հայկոն շատ կարևոր անձ էր իր համար։ Հայկոյին նվիրված համերգի ժամանակ անգամ երգելիս Սիրուշոն չէր կարողանում զսպել արցունքները։

Հայկոն իր ընկերն էր, հարազատը, բարեկամը, եղբայրը։ Սիրուշոյի հուզիչ հոլովակն առաջարկում ենք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: