Սարսափելի է պատկերացնելը․ կնոջը նամակ է եկել, որում ասվում էր, որ նա մահացել է

Կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգի Վիկտորիա քաղաքի թոշակառու կինը յոթ ամիս թոշակ չի ստացել, քանզի կառավարությունը նրան մահացած է ճանաչել, հայտնում է Vancouver is awesome կայքը։
Ապրիլի 20-ին 80-ամյա Վիլմա Ուիլյամսն առավոտյան փոստով նամակ է ստացել Կանադայի հարկային գործակալությունից, որտեղ նշված էր իր մահվան մասին։

Վիլման զանգահարել է գործակալություն՝ իմանալու իր մահվան պատճառը։ Այնտեղ զանգահարելը հեշտ չէր, քանզի գործակալության միջոցով ֆինանսական օգնություն է տարածվում՝ կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակի պատճառով։ Երկու-երեք ժամ անց Ուիլյամսը կապ է հաստատել գործակալության աշխատակցի հետ, որը խոստացել է կնոջը պարզել իրողության պատճառը։

Արդյունքում հայտնի է դարձել՝ Կանադական հարկային գործակալությունը թոշակային հիմնադրամից, որտեղից նշել են՝ սեպտեմբերին նրանց զանգահարել են թաղման բյուրոյից և փոխանցել՝ Ուիլյամսը մահացել է։ Այն ժամանակ նրա բոլոր թոշակային վճարները դադարեցվել են։

Հավանաբար, Վիլմային այլ կնոջ հետ են շփոթել։ Ուիլյամսը միանգամից չէ նկատել թոշակի բացակայությունը, քանզի մի քանի ամիս չի ստուգել բանկային հաշիվը։ Կինը հումորով է վերաբերվում իրավիճակին, բայց նշել է՝ ստացած նամակն իրեն շոկի է ենթարկել, ու եթե նման նամակ ավելի զգացմունքային կին ստանար, կարող էր և կաթված ստանալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: