Սասեքսի դուքսը և դքսուհին կրկին բրիտանացիների ուշադրության կենտրոնում են

Մեգան Մարքլը և արքայազն Հարին կրկին զայրացրել են բրիտանացիներին։ Նրանց նոր տան շուրջ հսկիչ ծառայության արժեքները սովորականից ավելի թանկ արժեն։ Արքայական ընտանիքի անդամները ոստիկանության 20 սպա են վարձել, որոնք շուրջօրյա հսկում են տունը։

Նրանց վճարելու համար գումարը կրկին պետական բյուջեից է վերցվել, որը համալրվում է բրիտանացիների վճարած հարկերի շնորհիվ։

Թագավորական ընտանիքի պաշտպանության նախկին ղեկավար Դեյ Դևիսի խոսքով՝ անվտանգությունն առաջնային նշանակություն ունի, այդ պատճառով նրանք պատրաստ են այդպիսի գումարներ վճարել։

Ի դեպ, Սասեքսի դուքսը և դքսուհին մտադիր են ևս 25 հազար դոլար ծախսել՝ կողմնակի ուշադրությունից պաշտպանվելու համար։ Դրանում կներառվի, պարիսպը, ծառեր տնկելը, ինչպես նաև Ֆրոգմոր քոթեջի կանաչապատումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն է տարածվել, թե Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը մտադիր է Մեծ Բրիտանիայից ԱՄՆ տեղափոխվել՝ արքայազն Հարիի և նորածին որդու՝ Արչի Հարիսոնի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: