Սամսայի անչափ հեշտ բաղադրատոմս․ անհրաժեշտ է երեք բաղադրիչ և 15 րոպե

Առաջարկում ենք պատրաստել Սամսայի պատրաստման մեկ այլ տարբերակ։ Այն առավել հեշտ պատրաստման գործընթաց ունի, որի պատճառով էլ ստացել է իր անվանումը «Ալարկոտ Սամսա»։ Այն անչափ համեղ է ստացվում։ Դուր կգա անգամ ամենաքմահաճ քիմքին։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի հետևյալ բաղադրամասերը՝

Շերտավոր խմոր — 800 գ

Հավի ֆիլե — 500 գ

Սոխ — 2 հ․

Աղ, պղպեղ

Հավկիթ և քունջութ

Հավի միսը վերածել մանր կտորների, ավելացնել մանրացված սոխը և համեմունքները։ Այդ ամենը տապակել բուսայուղի մեջ։  Առավել արագ պատրաստման գործընթաց ապահովեու համար անհրաժեշտ է վերցնել պատրաստի շերտավոր խմոր։

Խմորի վրա դնել պատրաստի միջուկը և ձևավորել եռանկյունաձև կարկանդակներ։ Վրան քսել հարած ձվի դեղնուց և շաղ տալ քունջութ։ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե։ Եվ վերջ։

Սահմանափակ քանակությամբ բաղադրամասերով և շատ կարճ ժամանակամիջոցում ստացվում է անչափ համեղ, հագեցնող Սամսա։ Այն դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: