Սահմանադրական դատարանը որոշել է՝ Քոչարյանը կարող է և կալանավորվել և դատապարտվել

ՍԴ-ն ՈՐՈՇԵԼ Է՝ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ
(ԿԽՆԴՐԵԻ ՏԱՐԱԾԵԼ )

Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով աղմկահարույց որոշմամբ,իրականում որոշել է հետևյալը՝
1.որ ՀՀ պաշտոնաթող Նախագահը իր լիազորությունների ավարտից հետո օգտվում է միայն գործառույթային անձեռնամխելիությունից,իսկ անձնականից ոչ:

2. որ ճիշտ է գործող օրենսդրությունը չի սահմանում ՀՀ Նախագահի անձեռնամխելիության հաղթահարման կարգ,սակայն դա չի նշանակում որ նա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության

3. որ օ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից:

4. որ եթե պաշտոնաթող նախագահը իր պաշտոնավարման ժամանակ կատարել է արարք որը դուրս է եղել իր լիազորությունների սահմաններից,ապա նա ենթակա է և քրեական հետապնդման և կալանքի:

5.որ գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ:

Մեր դեպքում Նախաքննության մարմինը փաստարկված գտել է,որ 2008թ-ի մարտի մեկին Ռ.Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը,քաղաքականության մեջ է ներգրավել բանակը:ՀՀ Նախագահը չունի լիազորություն սահմանադրական կարգ տապալելու և բանակը քաղաքականության մեջ ներգրավելու մասով :

Այստեղից էլ բխում է,որ մարտի մեկի գործով Ռ.Քոչարյանը չունի ոչ գործառութային և ոչ էլ անձնական անձեռնմխելիության:
Ամփոփեմ՝
Վերը նշվածից ակնհայտ է,որ ըստ ՍԴ որոշման,Ռ.Քոչարյանը մարտի մեկի գործով կարող է և կալանավորվել և դատապարտվել,քանի որ վերջինս մեղադրվում է,իր լիազորություններից դուրս գործողություններ կատարելու համար:

Փաստացի Քոչարյանի աջակիցները և պաշտպանները ՍԴ որոշման օրը հաղթանակ գոչելուց,իրականում արձանագրում էին իրենց հերթական պարտությունը:

Եվ եթե ակնկալիք են ունեցել,որ Հրայր Թովմասյանը պետք է այնպիսի որոշում տար,որ դրա հիմքով կարողանային անխուսափելի պատժից ազատել Ռ,Քոչարյանին,ապա ստիպված պետք է նաև արձանագրեն,որ խաբված են և քցված:
ՍԴ որոշումը կարող էք դիտել հղումով՝
http://www.concourt.am/…/decis…/common/2019/pdf/sdv-1476.pdf

Հարգանքներս ժողովրդիս՝
Ձեր Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!