Սադախլոյի անցակետը բաց է Հայաստան մեկնողների համար

Համավարակը փոխեց բոլորիս կյանքը , և թվում է ՝ մեր կյանքն ապագայում այլևս առաջվանը չի լինի: Այս ոչ շատ երկար ժամանակաշրջանում մարդկանց ոչ միայ  ապրելակերպը փոխվեց , այլև՝ ապրելավայրը:

Շատ ու շատ հայեր հայրենիք վերադարձան աշխարհի չորս ծագից՝ Ռուսաստան, Ասիա,Եվրոպա, վերադարձան, քանի որ երբ վտանգը մոտ է տունդ ամենաապահով վայրն է , ուր քեզ պաշտպանված կարող ես զգալ, եթե նույնիսկ պատերը խարխուլ են, սառը, միևնույն է ՝ աշխարհի ամենատաք անկյունն է տունդ:

Եղան այնպիսիք էլ, ովքեր չկարողացան վերադառնալ, պատճառն այն է , որ աշխարհի բոլոր երկրները ստիպված եղան սահմանափակել կամ ընդհանրապես դադարեցնել օդային թռիչքները, նաև ցամաքային փոխադրումները կասեցվեցին: Այսօր մեր երկրում էլ կան արտասահմանցիներ, որոնց այդպես էլ չի հաջողվում տուն վերադառնալ: Ամեն մի բացվող ճանապարհ, մի փոքր հնարավորություն է այլ երկիր հասնելու:

Եվ ահա Վրաստանում ՀՀ  դեսպանությունը տեղեկացնում է , որ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, ժ. 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։

Понравилась статья? Поделиться с друзьями: