Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում Ռուսաստանի հաղթանակի դեպքում ինչ է սպասվում աշխարհին․․․

Լևոն Շիրինյանն այն քաղաքագետներից է, ով չի զլանում ներկայացնել սեփական վերլուծությունները և հանրությանը մոտ կանգնեցնել իրականությանը։

Նա հաճախ է իր սոցհարթակում քաղաքական բնույթի գրառումներով հանդես գալիս և ներկայացնում հայաստանյան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր, որոնք չափազանց ակտուալ են։

Լևոն Շիրինյանի գրառումները քննարկումներ են առաջ բերում և մի շարք օգտատերեր մեկնաբանություններում ուղղում են իրենց հարցերը և լայն քննարկումներ սկսում։ Այս անգամ քաղաքագետը խոսել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում Ռուսաստանի հաղթանակի դեպքում ինչ է սպասվում աշխարհին։

Լևոն Շիրինյանը մասնավորապես գրել է․ «Ռուսաստանի Ուկրաինայի դեմ հաղթանակի պարագայում ինձ ամբողջովին պատկերացնելի է մոնղոլ-թաթարական դարաշրջանի վերադարձը Չինգիզ խանի ժամանակներում Պուտլեռի գլխավորությամբ, կամ, որ ահավորն է` ռուս-թուրքական անխախտ դաշինքի նորովի վերագործարկումը։ Հ.Գ. Այս տողերը գրված են Դեմոկրատական երկրների կառավարությունների համար։

Ախր Արևմուտքը երկնել է նաև Մյունխենյան գործարք/1938/, ինչպես նաև զոհել է Սևրի/1920/ գործընթացը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: