«Ռոմա»-յի երկրպագուները երգ են նվիրել Մխիթարյանին

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը համալրել է «Ռոմայի» շարքերը:

Իտալական «Ռոմա»-ի երկրպագուները Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար պատրաստել և նվիրել են իտալացի հայտնի երգիչ Ալ Բանոյի «Ֆելիչիտա» երգի փոփոխված տարբերակը:

Հիշեցնենք, Ալ Բանոն այն երգիչն էր, ով երգեց հայ ֆուտբոլիստի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողության ժամանակ:

Բայց սպասեք, այս քայլը դժվար է օրիգինալ համարել, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ժամանակին նույնպես երգ էին նվիրել իրենց սիրելի Մխիթարյանին: Երկրպագուները փոփոխել էին Սթինգի Englishman In New York երգը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: