Ռեստորան՝ նիհարիկների և ցածրահասակների համար, ովքեր ցանկանում են ավելի առողջ տեսք ունենալ և բարձրահասակ լինել

Թայվանում Ai Shi Guo ռեստորանների ցանցը ակցիա է իրականցնում՝ մշտապես հատուկ սննդակարգի հետևող նիհար աղջիկների համար։

Ով քիչ է ուտում, նա չի մեծանում։ Դա ճշմարիտ է և արդիական, իսկ Չինաստանում հենց տվյալ գործոնն են համապատասխան մասնագետներն անկյունաքար դարձրել։ Հենց ռեստորան մուտքի մոտ հասակը չափելու համար նշաձող կա, և 175 սմ-ից ցածր հասակ ունեցող ցանկացած այցելու կարող է չափել իր հասակը՝ մատուցողի ներկայությամբ, որպեսզի բոնուս ստանա։

Հետաքրքրական է, որ բոնուս կարող է ստանալ յուրաքանչյուրը, ով 174 սմ-ից ցածր է՝ յուրաքանչյուր մեկ նիշի համար։ Այսինքն՝ 161 սմ հասակով աղջկա համար դա կլինի հիմնական ուտեստում 14 մսի հավելյալ կտոր։ Այսպիսով, նրանք, ովքեր նիհարիկ են և ցածրահասակ, կարող են ափսեում մսի անվճար կույտ ակնկալել։

Սակայն պատվերի նվազագույն գումարը, որի համար բոնուսներ են նախատեսված, 20 դոլար է։ Բացի այդ, ուտել պետք է 2 ժամվա ընթացքում, որովհետև անհրաժեշտ կլինի զիջել սեղանը։

Սակայն ակցիան արդեն շատերի ուշադրության կենտրոնում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: