«Ռաֆայելո». համ, որը դեռ երկար կհիշեք

«Ռաֆայելո» թխվածքն այս բաղադրատոմսով ստացվում է շատ նրբահամ ու համեղ։ Միանշանակ չեք զղջա, եթե փորձեք։

Բաղադրիչներ՝

2 հավկիթ,

1 բաժակ շաքարավազ,

200գ․ կաթնաշոռ,

1 թ/գ սոդա,

½ թ/գ աղ,

1 բաժակ ալյուր։

Տարայում կոտրել 2 հավկիթը, հավելել 1 բաժակ շաքարավազը, հարել, ապա ավելացնել 200գ․ կաթնաշոռը։

Հավելել 1 թ/գ սոդան, ½ թ/գ աղը, 1 բաժակ ալյուրը։

Հարել, հավելել երկրորդ բաժակ ալյուրը, խառնել գդալով։

Խմորն 8 գնդի բաժանել, 1 ժամ պահել սառնարանում։

Այդ ընթացքում պետք է պատրաստել կրեմը։

Խառնել 2 հավկիթ, 1 բաժակ շաքարավազ, հավելել 1․5 ճ/գ ալյուր և 400-500 մ/լ կաթ։

Ամեն ինչ հարել, դնել կրակին։

Խառնել այնքան, մինչև եռա և անմիջապես վերցնել կրակից։

Հավելել 200գ․ սերուցքային կարագ, խառնել։

Խմորները եփել մի քանի վայրկյան։

Քանի դեռ դրանք տաք են, քսել կրեմը և կոկոսի փաթիլներ շաղ տալ։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!