Ջուլիա Լամբերտը կարծես թե ես լինեմ… Զառա Արամյանի ուշագրավ գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանին հեռուստադիտողը մշտապես սիրով ու առանձնակի ջերմությամբ է ընդունում։

Նա այն դերասանուհիներից է, ով հին ու բարի ժամանկներից հիշողություններ ունի բոլորիս համար։ Զառան սոցհարթակում որոշակի ակտիվություն ունի և ահա այս անգամ նա մի ուշագրավ գրառմամբ է հանդես եկել։

Զառա Արամյանը մասնավորապես գրել է․ «Ինձ հյուսել, կազմավորել են իմ կարդացած գրքերը… շատ, շատ եմ սիրում կարդալ… Ու գրեթե բոլոր հեղինակների ամբողջ հատորներն եմ կարդացել․ եթե, ասենք՝ Ռոմեն Ռոլանն է, ապա ամբողջ հավաքածուն, Անդռե Մոռուա, Բալզակ, սիրելի Ռեմարկն ու Ֆռանսուազա Սագանը… իսկ Սոմերսեթ Մոէմի «Թատրոնի» Ջուլիա Լամբերտը կարծես թե ես լինեմ…

Բայց այլ բան եմ ուզում ասել… Վստահ եմ, որ ամեն մեկս «գրում ենք» մեր գիրքը, մեր հերոսների՝ գլխավոր և ոչ այդքան, մեր ապրածի, շնչածի, զգացումների և զգացմունքների, կորուստների և ձեռքբերումների «գիրքը»։ Դա ամեն մեկինս է, մեր քայլածն է…

Թող այդ «գրքում» լինի միայն սեր, բարություն, հավատք… որ վերջին էջը գրելիս մեզ պատի ապրած կյանքի գոհունակություն»։

Понравилась статья? Поделиться с друзьями: