Ջորջ Քլունին հայտնվել է սկանդալի կենտրոնում․ պարզվում է՝ դերասանն ապօրինի դուստր ունի

Պարզվում է՝ դերասան Ջորջ Քլունին արտաամուսնական կապից դուստր ունի։ Շշուկների համաձայն՝ աղջկան լուս աշխարհ է բերել դերասանի նախկին սիրեցյալը։

Այժմ դերասանն ամուսնացած է իրավաբան Ամալ Քլունիի հետ և դաստաիարակում է երկու երեխայի։ Սակայն վերջերս նա անանուն նամակ է ստացել, որում ասվել է դերասանուհի և մոդել Սթեյսի Քեյբլերի մասին։ Քլունին նրա հետ սիրավեպ է ունեցել 2011-2013-ին։

Գրության համաձայն՝ դերասանը Քեյբլերից արտաամուսնական դուստր ունի։ Նշվում է, որ նամակի բովանդակությունը պարզապես ցնցել է Քլունիին։ Իսկ ամենասարսափելին այն է, որ գրությունն ընթերցել է նրա կինը՝ Ամալը։ Բնականաբար, վերջինը սկանդալ է սարքել այն պատճառով, որ ամուսինն իրենից թաքցրել է ապօրինի դստերը։

Դրա հետ մեկտեղ պարզվել է նաև, որ ժամանակին Քեյբլերը փորձել է Քլունիին համոզել ամուսնանալ, բայց նրանք բաժանվել են։ Որոշ ժամանակ անց լույս աշխարհ է եկել մոդելի դուստրը՝ Ավան։ Այնպես որ, մեծ է հավանակությունը, որ աղջկա հայրը կարող է լինել դերասանը։ Իսկ Քլունին դեռևս ամեն ինչ հերքում է և հրաժարվում հայրությունը հաստատող թեստից։

Понравилась статья? Поделиться с друзьями: