Ջենիֆեր Լոպեսի համերգը Նյու Յորքում դադարեցվել է․ հանդիսատեսին ստիպված են եղել տարհանել

Հուլիսի 13-ի երեկոյան ԱՄՆ Նյու Յորք քաղաքի ավելի քան 70 հազար բնակիչ 4 ժամով առանց էլեկտրականության է մնացել։ Տրանսֆորմատորներից մեկի պայթյունի հետևանքով երկար ժամանակ առանց հոսանքի են մնացել մեգապոլիսի ամենաէլիտար շրջանները՝ Մանհեթենը և Վերին Իսթ Սայթը։ Չեն աշխատել լուսացույցները, վերելակները, ինչպես նաև գիշերային լապտերները։

Իսկ հանրաճանաչ «Մեդիսոն սքևր գարդեն» մարզահամերգային համալիրում 20 հազար հանդիսատեսի առջև ելույթ է ունեցել երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, երբ հանկարծակի հանգել է լույսը, և դահլիճն ընկղմվել է մթության մեջ։ Նշենք, որ Ջեյ Լոն հասցրել է ընդամենը մի քանի երգ կատարել։ Հանդիսատեսին ստիպված են եղել տարհանել, իսկ համերգը՝ չեղարկել։

«Իմ սիրտը կոտրված է, և ես ինձ դատարկ եմ զգում։ Ես սիրում եմ ձեզ։ Ես շատ եմ ցավում, որ այդպիսի բան տեղի ունեցավ»,-հետնաբեմում տեսագրած տեսագրությունում ասել է երգչուհին։

Ջեյ Լոն իր երկրպագուներին սեր է խոստովանել և բոլորին հրավիրել կրկնակի համերգին, որը տեղի կունենա հուլիսի 15-ին, երկուշաբթի։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը միևնույն բեմում երգել է դստեր հետ։ Աստղային զուգերգը ձևավորվել է Կալիֆոռնիայում, երգչուհու համերգի ժամանակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: