Պրեմիերա. Սարո .«Տարիներ» , հրաշք կատարում

Սիրված ու ճանաչված երգիչ Սարոն , ով երբեք չի դադարում ստեղծագործել, հանդես է եկել նոր կատարմամբ: Նա իր ֆեյսբուքյան էջում հետևորդներին հայտնել է նոր երգի պրեմիերայի մասին. «Տարիներ», այսպես է կոչվում Սարոյի նոր երգը, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է:

Տեսահոլովակի կադրերում ընդգրկված  են նրա մենահամերգից դրվագներ: Երգը հերթական սիրո խոստովանությունն է այն մարդուն, ով երգչի հոգին ջահել է պահել:

Նրա երգը նաև անցած տարիների մասին է, որոնք սակայն չեն տարել իրենց հետ ամենակատարյալը՝ սերը: Չնայած երգը հրապարակվել է հենց այսօր, բայց բազում հետևորդներ հավանել են այն ու մեկնաբանություններ գրել այն մասին, որ երգը միայն մի թերություն ունի՝ այն ունի ավարտ: Սարոյին երգերը մեծմասամբ հիթեր են դառնում, իսկ այս օրերին հայ հանդիսատեսը , հանրությունը Սարոյին ավելի լավ ճանաչելու առիթ ունեցավ . երգիչը մտերմիկ զրույցներով բացահայտում է համացանցում իր հետ կապ հաստատած մարդկանց և նաև ինքն իրեն:

Նրա մասին խոսելիս ընկերներն ու մյուս արվեստագետները հատկապես նշում են Սարոյի ընկերասիրությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!