Պրեմիերա․ Սարգիս Աբրահամյան “Հեչ էլ, հեչ էլ”

Վերջերս, երիտասարդ երգիչ Սարգիս Աբրահամյանը ներկայացրել է մի նոր տեսահոլովակ։ Երգի լիրիկական հերոսը պատմում է իր սիրեցյալի մասին, որն իր սրտում հեչ էլ, հէչ էլ սեր չունի։ Ի դեպ երգը հենց այդպես էլ կոչվում է “Հեչ էլ, հեչ էլ”։ Երաժշտության հեղինակը, ինքը՝ երգիչն է, խոսքերի հեղինակը Սյուզի Ավդալյանը։

Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։ Տեսահոլովակը պոզիտիվ է, վառ և տաք գույների մեջ է, կարելի ասել սեզոնին՝ ամառվան համահունչ։ Տեսահոլովը պատմում է, թե ինչպես աղջկա մեծահարուստ հայրը ստիպողաբար ամուսնացնում է դստերը մի տղայի հետ, որը վերջին պահին փախչում է։

Բնականաբար չենք հասկանում, թե ինչու էր տղամարդը երիտասադրին ամուսնացնում իր դստեր հետ։ Ինչևէ հերոսի հետևից ընկնում են թիկնապահները և փախուստի ճանապարհին երիտասարդը հանդիպում է մի աղջկա սիրահարվում։

Նոր աղջիկը շուտով համաձայնությամբ է պատասխանում երիտասարդին և տեսահոլովակն ավարտվում է “հեփիէնդով”։

Понравилась статья? Поделиться с друзьями: